Մատչելիության հղումներ

logo-print

Քաբուլում զինյալների հարձակման հետեւանքով ՄԱԿ-ի առնվազն 6 աշխատակից է զոհվել


Այսօր առավոտյան Քաբուլի կենտրոնում գտնվող հյուրանոցի վրա ինքնասպան ահաբեկիչների հարձակման հետեւանքով զոհվել է Միացյալ ազգերի կազմակերպության առնվազն 6 աշխատակից: ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակազմի եւս 9 ներկայացուցիչ վիրավորվել է:

Աֆղանստանի ոստիկանության փոխանցմամբ` զոհվել են նաեւ Աֆղանստանի անվտանգության ծառայությունների երկու աշխատակից եւ մեկ քաղաքացիական անձ:

«Թալիբան» խմբավորումը արդեն ստանձնել է հարձակման պատասխանատվությունը` հայտարարելով, թե դա «առաջին քայլն» է Աֆղանստանի նախագահական ընտրությունների` նոյեմբերի 7-ին նախատեսված երկրորդ փուլը տապալելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG