Մատչելիության հղումներ

Վրաստանը Գերմանիայում դեսպան է նշանակում դքսուհի Գաբրիելա ֆոն Հաբսբուրգին


Վրաստանը պատրաստվում է Գերմանիայում իր արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակել Ավստրիայի վերջին կայսեր թոռնուհուն` դքսուհի Գաբրիելա ֆոն Հաբսբուրգին: Այդ մասին պաշտոնական Թբիլիսին հայտարարել է երկուշաբթի օրը:

53-ամյա Գաբրիելա ֆոն Հաբսբուրգը Հաբսբուրգ-Լորեն հարստության ներկայացուցիչն է, Ավստրիայի նախկին թագաժառանգ Օտտո ֆոն Հաբսբուրգի դուստրը: Նա 2001 թվականից Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր է եւ ունի Վրաստանի քաղաքացիություն:

Գաբրիելա ֆոն Հաբսբուրգը, ով հայտնի է որպես պողպատյա քանդակների հեղինակ, 2003 թվականին Թբիլիսիում քանդակել է «վարդերի հեղափոխության» քարե հուշակոթողը:

Վրաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Իա Մախարաշվիլին «Ֆրանսպրես» լրատվական գործակալությանը հայտնել է, որ դեսպանի նշանակման գործընթացը սկսվել է, եւ Գաբրիելա ֆոն Հաբսբուրգի թեկնածությունը պաշտոնապես ներկայացվել է խորհրդարանի հաստատմանը:

«Ֆրանսպրես»-ը նշում է նաեւ, որ հարեւան Հայաստանը այս տարվա սկզբին աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակել Շվեյցարիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG