Մատչելիության հղումներ

Աֆղանստանում ուղղաթիռների կործանման հետեւանքով 14 ամերիկացի է զոհվել


Աֆղանստանում այսօր 14 ամերիկացիներ են զոհվել 3 ուղղաթիռների կործանման հետեւանքով:

Միացյալ Նահանգների զինված ուժերի հաղորդմամբ` ուղղաթիռներից մեկը վայր է ընկել երկրի արեւմուտքում, որտեղ գտնվում էր զինյալների հետ ընդհարումից հետո: Զոհվել են 10 ամերիկացիներ, այդ թվում` 7 զինծառայող եւ 3 քաղաքացիական անձ, վիրավորվել են ամերիկացի 11 զինծառայողներ եւ մեկ քաղաքացիական անձ, 14 աֆղանստանցիներ:

Եվս 4 ամերիկացի զինծառայողներ զոհվել եւ երկուսը վիրավորվել են Աֆղանստանի հարավում 2 ամերիկյան ուղղաթիռների վայր ընկնելու հետեւանքով:

«Թալիբան»-ի խոսնակի պնդմամբ` ուղղաթիռները կործանել են խմբավորման զինյալները, ինչը ամերիկյան զինված ուժերը հերքում են:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG