Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը Լյուքսեմբուրգում կհանդիպի համանախագահների հետ


Երկուշաբթի օրվա երկրորդ կեսին Լյուքսեմբուրգում նախատեսված է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

Նրա խոսքերով` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպում Լյուքսեմբուրգում առայժմ նախատեսված չէ:

Համանախագահների հետ հանդիպման ժամանակ, Տիգրան Բալայանի վկայությամբ, քննարկվելու են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը առնչվող հարցեր:

Արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատարը խոստացավ մանրամասները հրապարակել հանդիպումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG