Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաեւ հանդիսանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հոկտեմբերի 24-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:

Մոսկվայում «Հեռուստամարաթոն 2009»-ի շրջանակում կկայանա Հայաստանի նախագահի կողմից հրավիրված բարեգործական դրամահավաք-ճաշկերույթ:

Նախագահի պաշտոնական կայքէջի տեղեկատվության համաձայն, Սերժ Սարգսյանի հետ մեկնել են նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահության անդամներ՝ Լեռնայի Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG