Մատչելիության հղումներ

Աֆղանստանում մեկնարկում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախընտրական քարոզարշավը


Աֆղանստան -- նախագահի թեկնածուներ Համիդ Քարզայը (ձախից) եւ Աբդուլա Աբդուլան, արխիվ

Աֆղանստան -- նախագահի թեկնածուներ Համիդ Քարզայը (ձախից) եւ Աբդուլա Աբդուլան, արխիվ

Շաբաթ օրը Աֆղանստանում մեկնարկում է նոյեմբերի 7-ին նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի պաշտոնական քարոզարշավը։

Երկրի գործող նախագահ Համիդ Քարզայը համաձայնեց ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել այն բանից հետո, երբ ընտրական գործընթացը քննող խումբը, որը գործում էր ՄԱԿ-ի հովանու ներքո, չեղյալ համարեց օգոստոսի 20-ին անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքները՝ նշելով, որ տեղի են ունեցել մեծածավալ ընտրակեղծիքներ եւ հայտարարելով, որ նախագահ Քարզայը իրականում չի հաղթահարել 50 տոկոսի շեմը, որը անհրաժեշտ էր ընտրությունների առաջին փուլում հաղթանակ տանելու համար։

Ընտրությունների երկրորդ փուլում Համիդ Քարզայի հակառակորդն է երկրի նախկին արտգործնախարար Աբդուլա Աբդուլան։

Ահաբեկչական Թալիբան շարժումը, «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, այսօր հանդես է եկել կոչով՝ բոյկոտել նոյեմբերի 7-ին նշանակված նախագահական ընտրությունները եւ սպառնացել է ուժ գործադրել նրանց նկատմամբ, ովքեր չեն հնազանդվի այդ կոչին։

Օգոստոսի 20-ին անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ Աֆղանստանում շուրջ 200 ահաբեկչական հարձակումներ էին տեղի ունեցել, որոնք վերագրվում են թալիբաններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG