Մատչելիության հղումներ

APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը ասել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական կապերը վերականգնելու գործընթացը չի կարող Հայաստանի համար դառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցություններում ոչ կառուցողական դիրքորոշում որդեգրելու առիթ։

«Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը Հայաստանին կդրդի առավել ճկուն դիրքորոշմամբ վարել Ղարաբաղյան բանակցություններն Ադրբեջանի հետ», - ասել է Ֆրեյզերը եւ հավելել. - «Բանակցություններում առաջընթացի բացակայությունը պայմանավորված է քննարկման դրված հարցերի բարդությամբ»։

Ֆրեյզերի փոխանցմամբ` մնում է համաձայնեցնել մի շարք չափազանց բարդ հարցեր, դրանցից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է։

Սաբինա Ֆրեյզերի խոսքերով` «գրավյալ» տարածքների նկատմամբ հսկողությունը հիմնավորելու նպատակով Հայաստանը պնդում է, թե մեկուսացված է, ուստի դրանք անհրաժեշտ են սեփական անվտանգության համար։

«Թուրքիայի հետ սահմանը բացելու դեպքում այդ փաստարկն ինքնին կվերանա, քանի որ հայերի համար կբացվի ելք դեպի աշխարհ», - ասել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG