Մատչելիության հղումներ

Թինա Քեյդենաուն Բաքվում է


«Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն հաստատելու գլխավոր պայմանը ադրբեջանական հողերի ազատագրումն է», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը այսօր՝ ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուի հետ հանդիպման ժամանակ։

«Հայ - թուրքական հարաբերությունների բարելավումն ու ղարաբաղյան խնդրի կարգավորումը սերտորեն փոխկապակցված գործընթացներ են, եւ անհրաժեշտ է զուգահեռաբար առաջընթաց արձանագրել երկու հարցերում էլ», - ըստ ադրբեջանական աղբյուրների, ընդգծել է Էլմար Մամեդյարովը։

ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն հանդիպել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ «Թրենդ գործակալության հաղորդմամբ, կողմերը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ու տարածաշրջանին վերաբերող հարցեր։

Ավելի վաղ ամերիկացի բարձաստիճան դիվանագետը հանդիպումներ էր ունեցել Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG