Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն հորդորում է ակտիվացնել ջանքերը Աֆղանստանում


ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հորդորում է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին ակտիվացնել ջանքերը Աֆղանստանում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։

«Աֆղանստանը մինչ օրս ՆԱՏՕ-ին նետված ամենադժվարին մարտահրավերն է», - հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը այսօր՝ Աֆղանստանի շուրջ Բրատիսլավայում մեկնարկած գագաթնաժողովի ժամանակ։

Աֆղանստանում տեղակայված ՆԱՏՕ-ի եւ ամերիկյան ուժերի հրամանատար Սթենլի ՄըքՔրիսթալը հորդորում է հավելյալ զորամիավորումներ ուղարկել, պնդելով, թե հակառակ դեպքում թալիբների դեմ պայքարը կարող է տապալվել։ ԱՄՆ-ի վարչակազմը դեռեւս դիտարկում է հարցը, մինչդեռ Հոլանդիան եւ Դանիան հայտարարել են, թե չեն համաձայնի առաջարկին, քանի դեռ Աֆղանստանում չի անցկացվել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը եւ պաշտոնական Վաշինգտոնը չի ներկայացրել թալիբների դեմ պայքարի նոր ռազմավարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG