Մատչելիության հղումներ

ՀՄԿ-ն մտադիր է հասնել նրան, որ «Հայաստանը դառնա մաքսային բարեփոխումների օրինակելի երկիր»


Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան,ով այս օրերին գտնվում է Հայաստանում՝ անձամբ ծանոթանալու երկրի մաքսային ծառայության առաջընթացին, ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ՀՄԿ-ն մտադիր է հասնել նրան, որ «Հայաստանը դառնա մաքսային բարեփոխումների օրինակելի երկիր»:

«Մաքսային կանոները բարելավելով եւ պարզեցնելով, Հայաստանը առավելագույնս կարող է օգտվել ԱՀԿ-ի [Առեւտրի համաշխարհային կազմակերպության] անդամությունից իրեն հասանելիք օգուտներից։ Հույս ունեմ՝ սա նաեւ դրական կանդրադառնա տարածաշրջանային համագործակցության վրա», - հավելեց Միկուրիան։

Հարցին, թե ի՞նչ պետք է անեն Հայաստանի մաքսային մարմինները, որպեսզի երկրում եթե չվերանան, գոնե նվազեն մենաշնորհները, նա արձագանքեց. - «Մաքսատունը կարող է, անշուշտ, նպաստել նմանօրինակ քաղաքականության իրականացմանը, կարող է, օրինակ, դյուրացնել շուկայի մատչելիությունը: Ներկայումս ընդունված է մաքսատունը համարել կարեւոր կենտրոնական բաղադրիչ ազգային մրցունակությունը բարձրացնելու գործում»։

Ասուլիսին մասնակցում էր նաեւ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ով հայտարարեց, որ ՀՆԱ - հարկեր հարաբերակցությունը այս տարվա ընթացքում բավական բարձր է եւ տատանվում է 24-25 տոկոսի սահմաններում
XS
SM
MD
LG