Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների փոխնախագահը ժամանել է Չեխիա


Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը ժամանել է Չեխիա՝ հակահրթիռային պաշտպանության համակարգերի վերաբերյալ ԱՄՆ-ի վարչակազմի նոր ռազմավարությունը քննարկելու նպատակով։ Բանակցություններից հետո Չեխիայի վարչապետը հայտարարել է, թե պաշտոնական Պրահան ընդունում է Սպիտակ տան նոր առաջարկները եւ պատրաստ է այս հարցում համագործակցել Վաշինգտոնի հետ։

Նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերին որոշեց վերանայել Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային համակարգեր տեղակայելու՝ նախորդ վարչակազմի ծրագիրը, եւ նախապես ծրագրվող մեծ հեռահարության հրթիռների փոխարեն տեղակայել փոքր ու միջին հեռահարության հրթիռներ։

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը այսօր հայտարարել է, թե նոյեմբերին Չեխիա կժամանեն ամերիկացի փորձագետներ՝ ծրագրի մանրամասները քննարկելու նպատակով։

Ավելի վաղ պաշտոնական Վաշինգտոնի նոր առաջարկներին իրենց համաձայնությունն էին հայտնել Լեհաստանի եւ Ռումինիայի իշխանությունները։

Բուխարեստյան ելույթի ընթացքում Ջո Բայդենը նաեւ կոչ է արել կոմունիզմից 20 տարի առաջ ձերբազատված Արեւելյան Եվրոպայի երկրներին ժողովրդավարացման հարցում աջակցել Վրաստանին, Հայաստանին, Բելառուսին եւ նախկին Խորհրդային Միության մյուս երկրներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG