Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները պահանջում է Պոլանսկու էքստրադիցիան


Միացյալ Նահանգները Շվեյցարիային պաշտոնապես խնդրել է էքստրադիցիայի ենթարկել աշխարհահռչակ կինոռեժիսոր Ռոման Պոլանսկուն:

76-ամյա օսկարակիր ռեժիսորը Միացյալ Նահանգների պահանջով ձերբակալվել է, երբ սեպտեմբերի 26-ին ժամանել էր Շվեյցարիա` իրեն շնորհված մրցանակը ստանալու համար:

Կալանման հիմք է հանդիսացել 1978-ին ԱՄՆ-ի կառավարության կողմից Շվեյցարիային հանձնած կալանքի միջնորդությունը։ Պոլանսկին մեղադրվում է 13-ամյա դեռահաս աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ։

Հոկտեմբերի սկզբին Շվեյցարիայի արդարադատության նախարարությունը մերժել է իրեն գրավով ազատ արձակելու` Պոլանսկու միջնորդությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG