Մատչելիության հղումներ

Մեկնարկում է «Արեւորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնը


«Քո երկխոսությունը բնության հետ». այսպիսին է հոկտեմբերի 25-ից մինչեւ 29-ը Հայաստանում անցկացվելիք «Արեւորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի կարգախոսը:

Հայաստանում վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմանդրամի նախագահ, փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքով, փառատոնը նախ նպատակ ունի հասարակության ուշադրությունը բեւեռել բնության վրա ու բարձրացնել հասարակության գիտակցության մակարդակը։

Փառատոնը կմեկնարկի դիմակահանդես-քայլերթով: Դիմակահանդեսին մասնակցելու են բոլոր այն երեխաները, ովքեր վերջին 2 ամսիների ընթացքում տարբեր թափոններից պատրաստել են կենդանիների դիմակներ, ընդ որում՝ այնպիսի կենդանիների, որոնց գոյությունը վտանգված է Հայաստանում։

Փառատոնի բացմանը կցուցադրվի Լյուկ Բեսոնի աղմկահարույց «Տունը» կինոնկարը։ Ընդհանուր առմամբ, փառատոնի ընթացքում կցուցադրվի 85 ֆիլմ ՝ 30 երկրներից։ Կրթական ֆիլմերի մեծ ծրագիր է նախատեսված նաեւ երեխաների համար։

Նախատեսված են նաեւ հասարակական քննարկումներ, որոնց առանցքում կլինեն 3 հիմնական թեմաներ` թունավոր թափոններ, տարածաշրջանի ջրային ռեսուրսների կառավարում եւ կլիմայական փոփոխություններ։

Փառատոնի շրջանակներում նախատեսված է «Ռոքը հանուն բնության» համերգը։
XS
SM
MD
LG