Մատչելիության հղումներ

Դպրոցներում մեկնարկում է աշնանային արձակուրդը


Վերջին տարիներին դպրոցներում վերականգնվել են աշնանային ու գարնանային արձակուրդները: Հոկտեմբերի 26-ից պաշտոնապես աշակերտները կհանգստանան. առաջին դասարանցիները՝ 2 շաբաթ, իսկ ավելի մեծերը` 1:

Շատ ծնողների ու ուսուցիչների կարծիքով, ավելի լավ կլիներ աշնանային արձակուրդի այս մեկ կամ երկու շաբաթներն ավելացնել ձմեռային արձակուրդներին, երբ եղանակը ցուրտ է:

«Արեւոտ աշնանը դպրոց հաճախելն ավելի հեշտ է ու հաճելի», - ասում են ծնողները:

Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը «Մաքսլիբերթիի»-ն ասաց, որ աշնանային արձակուրդի հարցը որոշում է յուրաքանչյուր դպրոցի տնօրինություն` կապված այն բանի հետ, թե ինչ վիճակում է գտնվում դպրոցը, կարողանում է ձմռանտ ապահովել անհրաժեշտ ջեռուցումը:

«Դպրոցներին թույլատրվում է աշնանային արձակուրդը փոխարինել ձմեռայինով, իհարկե՝ մեզ տեղյակ պահելուց հետո: Սակայն ինչ միտք ունի, հիմա դպրոցները ձմռանը ջեռուցվում են ու դրա կարիքը, կարծում եմ, չկա», - հավելեց Հովհաննիսյանը:

Նա ասաց նաեւ, որ Երեւանի միջնակարգ դպրոցներից ոչ մեկը ցանկություն չի հայտնել ավելացնել աշնանային արձակուրդի մեկ կամ երկու շաբաթը ձմեռայինին: Նման ցանկությամբ են դիմել մայրաքաղաքի մի քանի հատուկ դպրոցներ եւ մարզայի որոշ դպրոցներ:
XS
SM
MD
LG