Մատչելիության հղումներ

Վացլավ Հավել. «Ոչ մի երկակի չափանիշ` Ռուսաստանի հետ հարաբերություններում»


Վացլավ Հավելը «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում, 21 հոկտեմբերի, 2009
Վացլավ Հավելը «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում, 21 հոկտեմբերի, 2009

«Մենք Ռուսաստանին պետք է ներկայացնենք նույն պահանջները, ինչ ներկայացնում ենք այլ երկրների` լինի Չինաստանը, Չեխիան թե Ուրուգվայը», - հայտարարել է Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում:

«Ռուսաստանի հետ պետք է գործընկերային հարաբերություններ ունենալ, որոնք, սակայն, պետք է հիմնված լինեն հավասարության սկզբունքի վրա: Ազնվությունն ու թափանցիկությունը պետք է լինեն այդ գործընկերության հիմքը: Չի կարելի այդ հարաբերությունները պահպանելու համար կույր ձեւանալ ու շրջանցել ինչ-ինչ թեմաներ, այն պարագայում, երբ տեսնում ես, որ ոտնահարվում են հիմնարար, համամարդկային արժեքները», - նշել է Հավելը:

Խոսելով ՆԱՏՕ-ի ընդարձակման մասին` Չեխիայի նախկին նախագահն ասել է. - «Ուկրաինայի պարագայում որեւէ կասկած չկա, որ այն կարող է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ: Ինչպես եւ Բելառուսը` Ուկրաինան եւս եվրոպական արժեքային համակարգը կրող տարածաշրջանի մաս է կազմում»:

Վրաստանի պարագայում, մինչդեռ, Հավելը որոշակի կասկածներ ունի: «Արդարությունը գուցեեւ պահանջում է, որ Վրաստանն ընդգրկվի ՆԱՏՕ-ի կազմում: Մյուս կողմից, սակայն, Վրաստանի համար` սեփական անվտանգ ապագան կերտելու տեսանկյունից, ավելի ճիշտ կլինի ամրապնդել հարաբերությունները անմիջական հարեւանների` Ադրբեջանի եւ Հայաստանի հետ», - ընդգծել է Հավելը` միաժամանակ հավելելով. - «Իմ այս տեսակետը չի նշանակում, թե եվրոպական ու եվրատլանտյան կառույցները պետք է անտեսեն Վրաստանի ինտեգրացիոն ձգտումները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG