Մատչելիության հղումներ

Ռուսաստանի, Իտալիայի եւ Թուրքիայի վարչապետները կբանակցեն «Հարավային հոսք»-ի շինարարության շուրջ


«Հարավային հոսք» գազատարի շինարարությունը կլինի Իտալիայի, Ռուսաստանի եւ Թուրքիայի վարչապետների` այսօր նախատեսված բանակցությունների հիմնական թեման, տեղեկացնում է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը եւ Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին «Հարավային հոսք» խողովակաշարի շինարարության հետ կապված խնդիրները իրենց թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հետ քննարկելու են հեռախոսով, փոխանցել են գործակալության աղբյուրները:

Ավելի վաղ Դմիտրի Մեդվեդեւի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը նշել էր, որ իր երկրի կառավարությունը արդեն իսկ համապատասխան որոշում է կայացրել, որը թույլ կտա ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության մասնագետներին երկրաբանական աշխատանքներ իրականացնել Սեւ ծովի թուրքական հատվածում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG