Մատչելիության հղումներ

Բաքվում բացվում է ՍԾՏՀ-ի արտգործնախարարների նիստը


Հինգշաբթի օրը Բաքվում բացվում է Սեւծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների խորհրդի 21-րդ հանդիպումը: Ըստ Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության նախապես տարածած տեղեկատվության` հայաստանյան պատվիրակությունը փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի գլխավորությամբ մասնակցելու է հանդիպմանը:

Սեւծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը մասնակցելու է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Ծրագրված են նաեւ թուրքական դիվանագիտական գերատեսչության ղեկավարի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ըստ թուրքական լրատվամիջոցների` Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում քննարկվելու են հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ներկա զարգացումները, ինչպես նաեւ ադրբեջանական դրոշի շուրջ ծագած խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG