Մատչելիության հղումներ

Աբդուլա Աբդուլան կմասնակցի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին


Նախագահական ընտրություններում Աֆղանստանի գործող նախագահ Համիդ Քարզայի հիմնական հակառակորդ, արտաքին գործերի նախկին նախարար Աբդուլա Աբդուլան հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին։

Աբդուլան հավաստիացրել է, որ իրենք «հստակ ուղեցույց ունեն` խուսափելու համար տարածում ստացած խախտումներից, որոնց ականատեսն են եղել ընտրությունների առաջին փուլում»։

Հիշեցնենք՝ Աֆղանստանի անկախ ընտրական հանձնաժողովը, որը գործում է ՄԱԿ-ի հովանավորությամբ եւ իր կազմում ներառում է նաեւ միջազգային ներկայացուցիչների, երեկ հայտարարել էր, թե քվեաթերթիկների վերջնահաշվարկի համաձայն, Համիդ Քարզային չի հաջողվել հավաքել նախագահ դառնալու համար անհրաժեշտ 50 տոկոս գումարած մեկ ձայնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG