Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Ղարաբաղում է


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղում է, ուր ժամանել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Չորեքշաբթի առավոտյան Հայաստանի նախագահը եւ պաշտպանության նախարարը Լեռնային Ղ արաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ մասնակցեցին Հադրութի շրջանում սպաների բնակարանամուտի արարողությանը:

Սերժ Սարգյանի այցի հետ կապված` Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը հրաժարվեց մանրամասներ հայտել, բայց չժխտեց, որ հնարավոր է` Հայաստանի նախագահը հանդես գա հայտարարությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` նախագահները այցելելու են նաեւ Մարտունու շրջան, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունենալու Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ:

Այս պահի դրությամբ, նախագահները դեռեւս չեն վերադարձել Ստեփանակերտ եւ այլ մանրամասներ էլ հայտնի չեն:


Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG