Մատչելիության հղումներ

Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հեռախոսազրույց է կայացել


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ այսօր հեռախոսազրույց է կայացել:

Թուրքական «Անատոլիա» գործակալության վկայությամբ` Գյուլը եւ Ալիեւը համաձայնել են, որ երկկողմ հարաբերությունները վնասված չեն, եւ որ թյուրըմբռնումները առաջացել են դժվարին գործընթացի նկատմամբ զգայական արձագանքների պատճառով:

Թուրքիայի նախագահի աշխատակազմից փոխանցել են, որ Աբդուլա Գյուլը Իլհամ Ալիեւին մանրամասներ է հաղորդել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ ունեցած հեռախոսազրույցներից, որոնք միտված են Կովկասում խաղաղության ու կայունության ապահովմանը:

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հեռախոսազրույցում Աբդուլա Գյուլը ասել է, թե հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր չէ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու: Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել նման դիրքորոշման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG