Մատչելիության հղումներ

ՌԲԿ. «Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը կարող է ճանաչել եւս 8 երկիր»


«Ռոսբիզնեսկոնսալտինգ» (ՌԲԿ) տեղեկատվական կայքէջի փոխանցմամբ` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը կարող է ճանաչել եւս 8 երկիր։ Այդ է եղել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի Բոլիվիա կատարած այցի հիմնական նպատակը։

Պատրուշեւը մասնակցել է «Ամերիկաների համար բոլիվարական այլընտրանք» կազմակերպության գագաթնաժողովին։ Այդ կառուցը 2004 թվականին Ֆիդել Կաստրոյի եւ Ուգո Չավեսի նախաձեռնությամբ կազմել են Կուբան, Վենեսուելան, Բոլիվիան, Էկվադորը, Դոմինիկյան Հանրապետությունը,Հոնդուրասը, Սենթ-Վինսենթն ու Գրենադան, Անտիգուան եւ Բարբադոսը։

«Ռոսբիզնեսկոնսալտինգ»-ի կանխատեսմամբ` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պետական անկախությունը վերը նշված երկրներից առաջինը, ամենայն հավանականությամբ, կճանաչի Էկվադորը` այդ պետության նախագահ Ռաֆաել Կորերան առաջիկայում կայցելի Մոսկվա։

Վերլուծաբանները նշում են, որ հետեւելով Վենեսուելայի օրինակին` «Ամերիկաների համար բոլիվարական այլընտրանք» կազմակերպության երկրները Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու դիմաց Ռուսաստանից նյութական աջակցություն են ակնկալում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG