Մատչելիության հղումներ

Բարձրաստիճան դիվանագետների խումբը կայցելի Հարավային Օսիա


Այսօր Հարավային Օսիա են այցելելու ԵԱՀԿ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Խարալամպոս Խրիստոպուլոսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Յոհան Վերբեկեն եւ Եվրոպական միության պատվիրակ Պիեր Մորելը։

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության աշխատակից Գոգա Արցիաուրիի փոխանցմամբ` նախօրեին պատվիրակությունն այցելել է Վրաստանի անջատողական մեկ այլ տարածք` Աբխազիա։

Հարավային Օսիայում բարձրաստիճան դիվանագետները հանդիպելու են անջատողական վարչակարգի հետկոնֆլիկտային կարգավորման հարցերով բանագնաց Բորիս Չոչիեւի եւ արտգործնախարար Մուրատ Ջիոեւի հետ։

Չոչիեւը հայտնել է, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվելու են նոյեմբերի 11-ին Ժնեւում կայանալիք բանակցությունների 8-րդ փուլին վերաբերող հարցեր։ Ըստ նրա` Հարավային Օսիայում պատվիրակության տեղաշարժն իրականացվելու է ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի ռուսաստանյան վարչության աջակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG