Մատչելիության հղումներ

Ցյուրիխյան արձանագրությունները կներկայացվեն Թուրքիայի խորհրդարանի դատին


Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները չորեքշաբթի օրը կներկայացվեն Թուրքիայի խորհրդարանի դատին: Ազգային մեծ ժողովի պատգամավորներին դրանք կներկայացնի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Թուրքական խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը արդեն իսկ հայտարարել են, որ դեմ են քվեարկելու արձանագրությունների վավերացմանը:

«Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելիի պնդմամբ, մասնավորապես, պաշտոնական Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին որոշում կայացնելով` «անտեսել է եղբայրական Ադրբեջանի շահերը»:

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր մյուս ուժը` Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, որը 550-տեղանոց Ազգային մեծ ժողովում 112 պատգամավոր ունի, նույնպես պատրաստվում է դեմ քվեարկել արձանագրությունների վավերացմանը:

Թուրք վերլուծաբաններից շատերը չեն բացառում, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորները կողմ կքվեարկեն Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության վավերացման օգտին միայն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG