Մատչելիության հղումներ

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել


Երկուշաբթի երեկոյան կայացել է Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում, ըստ թուրքական պարբերականների, Աբդուլա Գյուլը Դմիտրի Մեդվեդեւին խնդրել է «արագացնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ընթացքը»:

«Ռուսաստանը կարեւորագույն դերակատար է, եւ նրա գործողությունները լրջորեն ազդում են տարածաշրջանային զարգացումների վրա», - ըստ թուրքական «Զաման»-ի` հեռախոսազրույցի ընթացքում ասել է Աբդուլա Գյուլը:

Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են «Հարավային հոսք» գազատարի շինարարությանը վերաբերող հարցեր:

«Թուրքիայի նախագահը Դմիտրի ՄԵդվեդեւին տեղեկացրել է, որ պաշտոնական Անկարան արդեն իսկ կայացրել է բոլոր համապատասխան որոշումները, որոնք թույլ կտան ռուսական ընկերություններին Սեւ ծովի թուրքական հատվածում երկրաբանական-հետախուզական աշխատանքներ իրականացնել», - նշված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Ռուսական կողմը տեղեկացնում է նաեւ, որ նախագահների հեռախոսազրույցը կայացել է Աբդուլա Գյուլի նախաձեռնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG