Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի խորհրդարանը քննարկելու է հայ-թուրքական արձանագրությունների հարցը


«Ադրբեջանի Միլի մեջլիսը քննարկելու է ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների հարցը», - երկուշաբթի հայտարարել է օրերս Թուրքիայից վերադարձած Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության անդամ, պատգամավոր Զահիդ Օրուջը։

«Ես եւ Թուրքիայից վերադարձած իմ գործընկեր պատգամավորները առաջարկներ կներկայացնենք, թե ինչ կարելի է անել, որպեսզի ստորագրված արձանագրությունները չներկայացվեն Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի քննարկմանը» - «Թրենդ»-ի փոխանցմամբ, ասել է Օրուջը` շեշտելով, որ այդ քննարկումներից է կախված` արդյոք Ադրբեջանի խորհրդարանը համապատասխան ուղերձով կդիմի՞ Թուրքիայի խորհրդարանին, թե՞ ոչ։

Պատգամավորի խոսքով, Բաքուն որոշակի դիվանագիտական քայլեր է ձեռնարկում: Նրա խոսքով, կարելի է օգտվել «Անկարայի վրա ճնշում բանեցնելու տարբեր լծակներից». - «Անհրաժեշտ է քննարկել ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի կողմից տարվող քաղաքականությունը, այլեւ` տարածաշրջանի հետ կապված գործընթացները։ Մենք պետք է պարզենք` ի՞նչ է Ադրբեջանը շահելու եւ կորցնելու այդ գործընթացների արդյունքում։ Քանի որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխությունը մեծ նշանակություն ունի Ադրբեջանի ապագայի համար, երկրի խորհրդարանը պետք է այս բոլոր հարցերի շուրջ քննարկում անցկացնի»:


Աստղիկ Բեդեւյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG