Մատչելիության հղումներ

logo-print

Եվրադատարանը ընդունել է «Բջնի»-ի բողոքը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքը ընդունել է «Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերության եւ Սուքիասյանի բողոքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Այդ մասին այսօր հաղորդել է «Բջնի» ընկերության շահերի պաշտպան Արա Զոհրաբյանը:

Փաստաբանի փոխանցմամբ` Եվրոպական դատարանն առաջարկել է բողոք բերող անձանց մինչեւ 2009 թվականի նոյեմբերի 19-ը ներկայացնել նաեւ բողոքի ամփոփագիր:

«2009 թվականի հուլիսի 24-ին «Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերությունը եւ Սուքիասյանը դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դիմողները խնդրել են որպես արդար փոխհատուցում Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնել տրամադրել մոտ 220 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ», - ասված է փաստաբանի հաղորդագրությունում, որը տարածել է «Սիլ» կոնցեռնի մամուլի քարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG