Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլ. «Հայ - թուրքական հարաբերությունների բարելավումը կազդի ղարաբաղյան կարգավորման վրա»


«Հայ - թուրքական հարաբերությունների բարելավումը կազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա», - հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը՝ թուրքական հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը նպատակ ունի կարգավորել իրավիճակը ողջ տարածաշրջանում», - ընդգծել է Թուրքիայի առաջնորդն ու հավելել. - «Քանի դեռ չի լուծվել հայ - ադրբեջանական հակամարտությունը, անհնար է Կովկասում խաղաղություն եւ անվտանգություն հաստատել»։

Ընդգծելով, թե Լեռնային Ղարաբաղն ու շրջակա յոթ տարածքները 18 տարի է՝ «օկուպացված» են , Գյուլը կարծիք է հայտնել, թե այժմ, հայ - թուրքական բանակցությունների շնորհիվ այդ հարցը կրկին հայտնվել է միջազգային հանրության օրակարգում։

Ավելի վաղ՝ անցած շաբաթավերջին Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ, որտեղ ի թիվս տարածաշրջանային հրատապ խնդիրների, քննարկվել էր նաեւ հայ - թուրքական հարաբերությունների ընթացքը։ Թուրքական աղբյուրների հաղորդմամբ, զրույցի ընթացքում Աբդուլա Գյուլը հորդորել է Միացյալ Նահանգներին ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG