Մատչելիության հղումներ

Հոլիվուդում ռուս - վրացական պատերազմի մասին ֆիլմ է նկարահանվում


Ամերիկացի դերասան Էնդի Գարսիան ժամանել է Թբիլիսի` մարմնավորելու Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կերպարը ռուս - վրացական պատերազմի մասին նկարահանվող ֆիլմում:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` Գարսիան երկու օր նկարահանվելու է Վրաստանի նախագահի նստավայրում:

Ֆիլմի ռեժիսորն է Ռենի Հարլինը:

Ռուսաստանյան լրատվամիջոցները, իրենց հերթին, հաղորդում են, որ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան նույնպես ծրագրում է անցած տարվա օգոստոսյան պատերազմի թեմայով ֆիլմ նկարահանել` Հարավային Օսիայի տեսանկյունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG