Մատչելիության հղումներ

logo-print

Արթուր Աբրահամը «Սուպեր վեց» մրցաշարը սկսեց հաղթանակով


Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը «Սուպեր վեց» մրցաշարը սկսել է հաղթանակով` շաբաթ օրը Բեռլինում կայացած մենամարտի 12-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով ամերիկացի Ջերմեյն Թեյլորին:

Դրանով իսկ, ինչպես նշում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը, Աբրահամը իր հաղթանակների թիվը հասցրեց 31-ի, որոնցից 25-ը ավարտվել են նոկաուտով:

«Սուպեր վեց» մրցաշարում Աբրահամի հաջորդ մրցակիցը ամերիկացի Անդրե Դիրելն է, որի հետ մենամարտը նախատեսված է հունվարի 23-ին Միացյալ Նահանգներում:

Մրցաշարի մյուս երեք մասնակիցներն են բրիտանացի Կարլ Ֆրոչը, ամերիկացի Անդրե Ուորդը եւ դանիացի Միքել Քեսլերը:

Վեց բռնցքամարտիկներից ուժեղագույն չորսը կհանդիպեն կիսաեզրափակիչում, իսկ եզրափակիչը նախատեսված է 2011 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG