Մատչելիության հղումներ

Վանաձորում բերման են ենթարկվել Ազգային նոր պահպանողական շարժման ակտիվիստները


Շաբաթ լույս կիրակի գիշերը Վանաձորի ոստիկանություն բերման են ենթարկվել Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու տարածքային կոմիտեի ղեկավարներ Մանվել Կոստանդյանը, Գարեգին Գալստյանը, կոմիտեի եւս մի քանի ակտիվիստներ:

Նրանք ձերբակալվել են հայ - թուրքական արձանագրություններին «ոչ» ասող թռուցիկներ բաժանելու ժամանակ` «ազգային թշնամանք հրահրելու» եւ չթույլատրված վայրում թռուցիկներ փակցնելու համար:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղակացրել է Մանվել Կոստանդյանը, անձնական որոշ իրեր առգրավելուց հետո բերման ենթարկվածներ ազատ են արձակվել` քաղաքից չհեռանալու մասին ստորագրությամբ:

Փաստաբան Կարեն Թումանյանը «Ազատություն» թղթակցի հետ զրույցում դա որակել է ապօրինի որոշում` հիմնավորելով, որ ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման հիմքում պետք է լիներ հարուցված քրեական գործ:

Ազգային պահպանողական շարժումը մտադիր է դիմել գլխավոր դատախազին:

Նաիրա Բուլղադարյան, Վանաձոր

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG