Մատչելիության հղումներ

Օբաման եւ Գյուլը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները


Բարաք Օբամա, հոկտեմբերի 9, 2009
Բարաք Օբամա, հոկտեմբերի 9, 2009

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման իր թուրք գործընկեր Աբդուլա Գյուլի հետ կրկին քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդիրը:

Ինչպես հաղորդում է Սպիտակ տունը, հեռախոսազրույցը Բարաք Օբամայի եւ Աբդուլա Գյուլի միջեւ տեղի է ունեցել շաբաթ օրը:

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահները քննարկել են «...պատմական առաջընթացը, որը ձեռք է բերվում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ՝ հարաբերությունների նորմալացման գործում եւ այդ ճիգերի բարենպաստ ընթացքը պահպանելու կարեւորությունը», նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG