Մատչելիության հղումներ

Սերբիայի նախագահը կարող է տուգանվել հասարակական վայրում ալկոհոլ օգտագործելու համար


Բելգրադի ոստիկանությունը փաստեր է ներկայացրել դատարանին` պահանջելով գործ հարուցել երկրի վարչախմբի նկատմամբ` նախագահ Բորիս Տադիչի գլխավորությամբ կառավարության մի շարք չինովնիկների կողմից կատարված իրավախախտման փաստով:

Ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը, հղում կատարելով Սերբիայի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությանը, նշում է, որ իրավախախտում պարունակող միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին, 2010 թվականի ընտրական մրցաշարի Սերբիա-Ռումինիա խաղի ժամանակ, երբ 5։0 հաշվով Սերբիայի հավաքականը հաղթել է Ռումինիայի հավաքականին:

Ենթադրվում է, որ Տադիչը շատ մարդկանց ներկայությամբ մեկ բաժակ շամպայն է խմել իր թիմի հաղթանակի համար: Սերբիայի օրենքներով հասարակական վայրերում եւ, մասնավորապես, սպորտային մարզադաշտերում արգելվում է ալկոհոլ օգտագործել:

Երկրի նախագահի հետ եղել է նաեւ Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Տոմիսլավ Կաջիչը, սպորտի նախարար Սնեժենա Սամարջիչ-Մարկովիչը եւ Բելգրադի խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Անտիչը:

Ավելի ուշ Տադիչը լրագրողներին հայտնել է, թե չի խմել, այլ ընդամենը ներկա գտնվողների «բաժակներին շխկացրել է»։ Այդուամենայնիվ, նախագահը կարող է տուգանք վճարել, եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG