Մատչելիության հղումներ

Կոսովոն եւ Մակեդոնիան համաձայնության են հանգել սահմանի վիճելի հատվածի շուրջ


Կոսովոյի կառավարության հաղորդմամբ, համաձայնություն է ձեռք բերվել Մակեդոնիայի հետ սահմանային վեճի վերաբերյալ։ Այսպիսով հանգուցալուծվելու է Կոսովոյի եւ Մակեդոնիայի միջեւ սահմանի ձեւավորման գործընթացը, ինչը, ամենայն հավանականությամբ, կավարտվի դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ։

«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, Կոսովոյի վարչապետը ուրբաթ օրը հայտարարել է, որ այս համաձայնության ձեռք բերումը «ուժեղացնում է Կոսովոյի պետականությունը»։

Եվրամիությունը ողջունել է Կոսովոյի եւ Մակեդոնիայի միջեւ համաձայնության ձեռք բերումը որպես «պատմական քայլ, որը կնպաստի տարածաշրջանի կայունացմանը»։

Անցած տարի Կոսովոն անկախություն հռչակեց՝ չնայած Սերբիայի եւ Ռուսաստանի դժգոհությանը։ Առայժմ Կոսովոյի անկախությունը ճանաչել է 62 երկիր, այդ թվում՝ Միացյալ Նահանգները եւ Եվրամիության երկրների մեծ մասը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG