Մատչելիության հղումներ

logo-print

Ցեղասպանության ճանաչման աջակիցների թիվը ԱՄՆ-ի Կոնգրեսում ավելացավ եւս 7-ով


Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո ամերիկացի եւս 7 կոնգրեսականներ իրենց աջակցությունն են հայտնել Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչող բանաձեւի նախագծին:

Ամերիկայի հայկական համագումարը՝ ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ հավելում է, որ Ներկայացուցիչների պալատում բանաձեւի կողմնակիցների թիվը հասավ 134-ի:

«Հայոց Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից չպետք է պատանդ լինի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը», - ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG