Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Պատերազմը դեռ չի ավարտվել»


«Պատերազմը դեռ չի ավարտվել: Ավարտվել է պատերազմի առաջին փուլը, եւ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի ազատագրել մեր հողերը զավթիչներից», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

APA գործակալության վկայությամբ` Ալիեւը ասել է, թե իր երկրի տնտեսությունը «Հայաստանի տնտեսության հետ անհամադրելի մակարդակի վրա է»: «Մենք նրանց գերազանցում ենք բոլոր չափանիշներով», - հայտարարել է նա:

«Մենք ունենք ե'ւ լայն քաղաքական հնարավորություններ, ե'ւ շատ ուժեղ միջազգային դիրքեր», - վստահեցրել է Ադրբեջանի նախագահը եւ հավելել. - «Ինչ վերաբերում է ռազմական ուժին, ապա ցանկանում եմ եւս մեկ անգամ ասել, որ ադրբեջանական բանակը ամենահզորն է տարածաշրջանում»:

«Մենք մեծացնում ենք մեր ռազմական հզորությունը, եւ դա մեծ միջոցներ է պահանջում: Բայց մենք պետք է անենք դա, քանի որ ապրում ենք պատերազմի պայմաններում», - հայտարարել է Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG