Մատչելիության հղումներ

Հունվարից Ռուսաստանը Ադրբեջանից տարեկան 500 միլիոն խորանարդ մետր գազ կգնի


Ադրբեջանը ստորագրել է Ռուսաստանին գազի մատակարարման պայմանագիրը:

Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հունիսին, երբ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այցելել էր Բաքու:

Ըստ ստորագրված փաստաթղթի` հունվարից Ռուսաստանը Ադրբեջանից գնելու է տարեկան 500 միլիոն խորանարդ մետր գազ:

Գազի սակագինը համաձայնեցվելու է` ելնելով շուկայական գներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG