Մատչելիության հղումներ

logo-print

«Ժառանգություն»-ը վերստին առաջադրել է Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագիծը


Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության 7 պատգամավորները երեկ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին են ուղարկել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը:

Համաձայն «Ժառանգություն» կուսակցության գրասենյակից այսօր ստացված հաղորդագրության` նախագծի առաջին հոդվածով «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հույս է հայտնել, որ «խորհրդարանական մեծամասնությունը իրատես կգտնվի ու ոչ միայն չի տապալի կամ դուրս չի մղի այն խորհրդարանի օրակարգից, ինչպես անհեռատեսորեն վարվեց 2008 թվականի ապրիլին [«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, Հայաստանի առաջին արտգործնախարար] Րաֆֆի Հովհաննիսյանի` 2007 թվականի օգոստոսի 28-ին ներկայացրած նույնաբովանդակ օրինագծի հետ, այլեւ այն կընդունի` հաշվի առնելով ԼՂՀ-ի շուրջ այժմ տեղի ունեցող եւ ապագայում սպասվող զարգացումները»:

«Ժառանգության» հաղորդագրությունում նշվում է նաեւ, որ «օրենքով սահմանված կարգով Ազգային ժողովի նախագահի կողմից օրինագիծը շրջանառության մեջ պետք է դրվի առաջիկա երկու օրերի ընթացքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG