Մատչելիության հղումներ

Բուրսան սպասումի մեջ է


Չորեքշաբթի օրը Երեւանի ժամանակով ժամը 15:00-ի դրությամբ ո'չ հայկական, ո'չ թուրքական կողմերը հստակ տեղեկություն չէին հաղորդել, թե ինչ օրակարգ է ունենալու Սերժ Սարգսյանը Բուրսայում: Հայտնի էր միայն, որ Հայաստանի նախագահը Բուրսայի օդանավակայան կժամանի Երեւանի ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում:

Բուրսայում իրավիճակը բավական լարված էր` գոնե մարզադաշտի շրջակայքում. Աթաթուրքի անվան մարզադաշտի մուտքի մոտ հավաքված էին մի քանի տասնյակ երիտասարդներ` Ադրբեջանի դրոշներով, իսկ մարզադաշտի շրջակայքում գրեթե բոլոր սյուներին ու ծառերին ամրացված են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները:

Այստեղ նաեւ լուրջ ոստիկանական ներկայություն կա` երկու շարք ոստիկաններ են կանգնած մարզադաշտի շրջակայքում, որոնցից առաջինում կան նաեւ ինքնաձիգներով զինված ոստիկաններ, իսկ հենց մարզադաշտի շրջակայքում ոստիկանները ավելի թեթեւ են զինված:


Սերվերի սխալ

Ինչ-որ բան այնպես չէ։

Այս հասցեն անմիջապես ուղարկվել է մեր ինտերնետային թիմին։ Ներողություն պատճառված անհարմարության համար։

Please use Search above to see if you can find it elsewhere




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG