Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը կմեկնի Թուրքիա


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր կմեկնի Բուրսա` դիտելու ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիա - Հայաստան խաղը:

Թուրքիա այցելելու հրավերը Հայաստանի նախագահին հղել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, ով անցած տարվա սեպտեմբերի 6-ին իր հայաստանցի պաշտոնակցի հրավերով ժամանել էր Երեւան` Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու:

Այդ հանդիպումը ավարտվեց Թուրքիայի հաղթանակով` 2:0:

Երկուշաբթի օրը լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, մասնավորապես, որ երկու երկրների ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը ներկա գտնվելու նպատակով իր Բուրսա մեկնելու նախադրյալները այսօր` հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, առկա են:

«Եթե մոտակա երկու օրերի ընթացքում արտառոց իրադարձություններ չլինեն, ապա ես գնալու եմ Բուրսա եւ սատարելու եմ իմ սիրելի ֆուտբոլային թիմին` Հայաստանի Հանրապետության հավաքականին», - ասել էր Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG