Մատչելիության հղումներ

Մի խումբ ուսանողների կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ


Նարեկ Գալստյանը մամլո ասուլիսի ժամանակ - 13.10.2009

Նարեկ Գալստյանը մամլո ասուլիսի ժամանակ - 13.10.2009

Հայ-թուրքական հարաբերությունների և վերջին օրերի զարգացումների վերաբերյալ ուսանողության կարծիքը պարզելու համար ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միությունը սոցիոլոգիական հարցում է իրականացրել, որին մասնակցել են 150 ուսանողներ:

Սոցհարցման մասնակիցները պատասխանել են հետևյալ հարցերին` «Հետաքրքրվա՞ծ եք արդյոք հայ-թուրքական հարաբերություններով, ո՞ր աղբյուներից եք տեղեկանում նշված խնդիրների մասին, Ձեզ գոհացնու՞մ է արդյոք հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, հայ-թուրքական սահմանի բացման պարագայում ինչպե՞ս եք գնահատում հնարավոր փոփոխությունները և այլն»:

Հարցման արդյունքներով` մասնակիցների 68%-ը հետաքրքրված է հայ-թուրքական հարաբերություններով, մոտ 71%-ը նշել է, որ գոհ չէ Հայաստանի վարած քաղաքականությունից, 18%-ը դժվարացել է պատասխանել, եւ հարցվածների միայն 10%-ն է գոհ ընթացիկ զարգացումներից: Հայ-թուրքական հարաբերություններով հետաքրքրված ուսանողները մտահոգություն են հայտնել գործընթացի առնչությամբ`այն կապելով ղարաբաղյան հիմնախնդրի հետագա ընթացքի հետ: Ի դեպ, հարցված ուսանողների 95%-ը մտահոգված է, որ ցեղասպանության ճանաչման գործընթացն այսքանով կկասեցվի:

«Երիտասարդությունն է հասարակության շարժիչ ուժը, հետեւաբար նրանց կարծիքն իմանալը սխալ չէ», - մեկնաբանեց ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության անդամ Նարեկ Գալստյանը` ընդգծելով իրենց անցկացրած հարցման նպատակը:
XS
SM
MD
LG