Մատչելիության հղումներ

Չինաստանը եւ Ռուսաստանը գազային խոշոր համաձայնագիր են կնքում


Չինաստանը եւ Ռուսաստանը համաձայնության են եկել գազային խոշոր գործարքի շուրջ, որով նախատեսվում է Ռուսաստանից Չինաստան տարեկան առաքել 70 միլիարդ խորանարդ մետր գազ:

Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտնել է, որ համաձայնագիրը կստորագրվի այսօր` Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի Պեկին այցի շրջանակներում:

Միլլերը գործարքի ֆինանսական մանրամասները չի հրապարակել, հայտնելով միայն, որ գազը Չինաստան կառաքվի արդեն եկող տարվանից:

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի եւ Չինաստանի ընկերությունների միջեւ կնքվել են ընդհանուր առմամբ 3,5 միլիարդ դոլարի գործարքներ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG