Մատչելիության հղումներ

logo-print

Չնայած ճգնաժամին` Չինաստանի միլիարդատերերի թիվը աճել է


Չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին` Չինաստանի մեծահարուստների թիվը աճել է, եւ այդ երկրում այժմ ավելի շատ դոլարային միլիարդատերեր կան, քան որեւէ այլ երկրում` բացառությամբ ԱՄՆ-ի:

Համաձայն «Հուրուն» հետազոտական կենտրոնի այսօր հրապարակած զեկույցի` Չինաստանը ներկայումս ունի 130 հայտնի միլիարդատերեր, մինչդեռ անցած տարի նրանց թիվը 101-ն էր:

«Ֆորբս» հանդեսի տվյալներով` Միացյալ Նահանգներում կա 359 միլիարդատեր, Ռուսաստանում` 32, Հնդկաստանում` 24:

Չինաստանի մեծահարուստներից ամենահարուստը էլեկտրական ավտոմեքենաների եւ մարտկոցների արտադրությամբ զբաղվող Ուանգ Չուանֆուն է, ում կարողությունը գնահատվում է 5,1 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG