Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 13-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը նկատել է, որաբաթ օրը Երեւանի Հանրապետական մարզադաշտում կայացած Հայաստան-Իսպանիա խաղին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների համազգեստի վրա պատկերված էր ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի` մոտ մեկ տարի առաջ մեծ աղմուկ բարձրացրած խորհրդանիշը»:<br»ԼՐԱՑՎԱԾ

Ցյուրիխյան հանդիպման մասին «Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Ինչի՞ համար էր արարողության ձգձգման այդ ամբողջ թամաշան: Մեր պաշտոնական քարոզչությունը փորձեց դա ներկայացնել որպես մեծագույն դիվանագիտական հաղթանակ, եւ հիմնական փաստարկն այն էր, որ սրանից հետո որպես ելակետ պետք է հիմնվել բացառապես հայ-թուրքական արձանագրությունների գրավոր տեքստի վրա, իսկ հարակից մեկնաբանություններն «ասնավանի» չեն: Մեծ հաշվով, դա իսկապես էլ այդպես է (եթե, իհարկե, այլ գաղտնի համաձայնագրեր չեն ստորագրվել), բայց այդ դեպքում էլ հարց է ծագում՝ ի՞նչ կարիք կար այդքան մեծ ուշադրություն դարձնել Դավութօղլուի երեք րոպեանոց հայտարարությանը: Ի պատասխան՝ Էդուարդ Նալբանդյանը կարող էր պարզապես հավաքվածներին ցույց տալ հենց նոր ստորագրված արձանագրությունները եւ հայտարարել, որ ցանկացած էմոցիոնալ գնահատական ոչինչ չարժե, որովհետեւ ստորագրվել է կոնկրետ փաստաթուղթ, եւ կողմերը պատասխանատու են միայն նրա համար, ինչ գրված է այդ փաստաթղթում: Կոպիտ ասած՝ եթե Դավութօղլուն իր հայտարարության մեջ օգտագործեր, ասենք, «Լեռնային Ղարաբաղ» բառերը, Էդուարդ Նալբանդյանը կարող էր իր պատասխան ելույթում քմծիծաղ տալ եւ ասել, թե ինքը ուշադիր կարդացել է հենց նոր ստորագրված փաստաթղթերը, բայց ոչ մի տեղ «Լեռնային Ղարաբաղ» արտահայությունը չի տեսել: Ի՞նչ պիտի աներ Դավութօղլուն. հո ստորագրությունը հետ չէ՞ր վերցնելու»:

«Կապիտալ»-ը գրում է. - «Ղարաբաղյան հարցի կարգավորումը հռչակագրային հարթության վրա որպես նախապայման ներկայացնելու Թուրքիայի մոլուցքը միջազգային հանրությանը կանգնեցրել էր ֆիասկոյի վտանգի առջեւ: Հայաստանը Թուրքիայի հետ չի ստորագրի որեւէ արձանագրություն, որը Լեռնային Ղարաբաղի հարցը կներառի իբրեւ նախապայման: Չի ստորագրի, եթե անգամ այդ նախապայմանն ընդամենը հնչեցվելու է ստորագրումից հետո: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ երկու գործընթացների տարանջատվածությունը բերվեց փաստաթղթային մակարդակի: Եվ այժմ Թուրքիայի վարչապետն ինչքան էլ հայտարարի, որ առանց տարածքների վերադարձի չի լինի հայ-թուրքական սահմանի բացում, դա ոչ մի արժեք չունի: Արժեք չունի, քանի որ այժմ այլեւս էական չէ՝ կլինի՞ հետդարձի ճանապարհ, թե՞ չի լինի: Այժմ արդեն կարեւոր է, թե այդ հետդարձը ո՞ր կողմի նախաձեռնությունը կլինի: Հայաստանը, չվավերացնելուց բացի, հետդարձի այլ միջոց չունի: Այն, որ մեր խորհրդարանական մեծամասնությունը նախագահի դեմ չի գնա, կասկածից վեր է»:

«168 ժամ»-ը խմբագրականում գրում է. - «Շատ հնարավոր է, որ ԱԺ-ում այս արձանագրությունների վավերացումը ստեղծված իրավիճակում Հայաստանի համար ամենաշահեկան քայլն է: Եթե ընդունենք, որ իրականությանը համապատասխանում են իշխանության հավաստիացումները, որ այս արձանագրությունները շահեկան են Հայաստանի համար եւ վտանգներ չեն պարունակում, ապա ԱԺ-ն արագացված ռեժիմով պետք է վավերացնի դրանք: Եթե ընդունենք, որ իրականությանը համապատասխանում են Դաշնակցության եւ ընդդիմության ահազանգերը` արձանագրությունների կործանարար լինելու մասին, ապա առավելեւս պետք է դրանք արագ վավերացնել եւ անել ամեն ինչ, որ մերժողը լինի թուրքական կողմը, եւ գործընթացը վիժեցվի Թուրքիայի միջոցով: Իհարկե, դա չափազանց բարդ, սակայն, թերեւս, միակ հնարավորությունն է անբարենպաստ վիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար: Քանի որ անկախ նրանից` լավ է դա, թե վատ` ակնհայտ է, որ Հայաստանն արդեն «շատ է խորացել» այս գործընթացի մեջ եւ դրանից հետ կանգնել չի կարող»:

«Որքանո՞վ հավանական է, որ Մինսկի խմբի համանախագահները տեղի տան Թուրքիա-Ադրբեջան տանդեմի ճնշումներին եւ փորձեն արհեստականորեն արագացնել Ղարաբաղի հարցի լուծումը»։ «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին պատասխանել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը. - «Չեմ կարծում, թե դա հնարավոր է։ Կապել Ղարաբաղի հարցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ, նշանակում է տապալել գործընթացը։ Եթե Թուրքիան եւ Ադրբեջանը ուզում են գնալ այդ ճանապարհով, նրանք դա կանեն։ Բայց Ղարաբաղը վերադարձնելու գնով բացել սահմանը նրանց ուղղակի չի հաջողվի. 15 տարի փորձել են՝ ոչինչ չի ստացվել։ Եթե հնարավոր լիներ, խնդիրը 5 տարի, 10 տարի առաջ լուծված կլիներ։ Հայաստանը պատրաստ չէ վճարելու այդ գինը։ Այսօր սեղանին դրված է ոչ թե Ղարաբաղը սահմանի բացման դիմաց տալ-չտալու, այլ սահմանը բացել-չբացելու հարցը. սա է իրական ընտրությունը»:

«Հայկական ժամանակ»-ը նկատել է, որաբաթ օրը Երեւանի Հանրապետական մարզադաշտում կայացած Հայաստան-Իսպանիա խաղին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների համազգեստի վրա պատկերված էր ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի` մոտ մեկ տարի առաջ մեծ աղմուկ բարձրացրած խորհրդանիշը. - «Նախկին խորհրդանիշի վրա պատկերված էին Մասիսներ, որոնք նորի վրայից հանվել էին: Այս փոփոխության շուրջ մեծ աղմուկ բարձրանալուց հետո ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, թե կրկին վերադառնում են հին` Մասիսներով խորհրդանիշին: Բայց Իսպանիայի հետ խաղում ՀՀ ֆուտբոլիստների համազգեստներին կրկին փոփոխված խորհրդանիշներն էին պատկերված: Ենթադրվում է, որ Թուրքիայի հետ խաղում եւս ՀՀ հավաքականը «անմասիս» համազգեստներով է մարզադաշտ դուրս գալու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG