Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի պատգամավորները իրենց մտահոգությունը հայտնելու համար կմեկնեն Անկարա


Ադրբեջանի Միլի մեջլիսի մի խումբ պատգամավորներ վաղը կմեկնեն Անկարա` հայ - թուրքական ստորագրված արձանագրությունների շուրջ իրենց մտահոգությունը հայտնելու համար:

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ` պատվիրակության անդամները հանդիպելու են Թուրքիայի իշխանությունների, ընդդիմության ներկայացուցիչների հետ:

«Մենք պատրաստվում ենք եւս մեկ անգամ հայտարարել, որ անհնար է Կովկասում կայունություն հաստատել` շրջանցելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - ասել է ադրբեջանական պատվիրակության անդամ Ֆազայիլ Աղամալին: «Մենք անընդունելի ենք համարում արձանագրությունների վավերացումը թուրքական խորհրդարանի կողմից, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղյան հակամարտությունը», - հայտարարել է ադրբեջանցի պատգամավորն ու ընդգծել. - «Հակառակ դեպքում, արձանագրությունների վավերացումը բացասաբար կազդի Ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG