Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորում է Հայաստանին եւ Թուրքիային


Եվրախորհրդի շենքը Ստրասբուրգում

Եվրախորհրդի շենքը Ստրասբուրգում

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը կիրակի օրը հայտարարությամբ է հանդես եկել, որում շնորհավորել է Հայաստանի եւ Թուրքիայի կառավարություններին՝ «դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու եւ երկու երկրների միջեւ սահմանները վերաբացելու շուրջ համաձայնության կապակցությամբ»։

«Սա պատմական քայլ է, որը պետք է հանգեցնի այս երկու երկրների միջեւ տեւական հաշտեցման եւ ընդհանուր առմամբ ամրապնդի կայունությունը Հարավկովկասյան տարածաշրջանում», - հայտարարել է Տորբյորն Յագլանդը հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման կապակցությամբ:

Հայաստանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակի տարածած հայտարարությունում Յագլանդը երախտագիտություն է հայտնում Շվեյցարիայի կառավարությանը, ինչպես նաեւ Եվրամիությանը, Ռուսաստանին, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին` «նրանց ունեցած որոշիչ դերի համար այն բանակցություններում, որոնք հանգեցրին այս իրադարձությանը»։

«Կասկած չկա, որ երեկվա համաձայնագրերի լրիվ կիրառման համար պահանջվելու է ժամանակ եւ երկու կողմերի հետեւողական նվիրումը։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է օգնելու այս գործընթացում՝ իր փորձագիտական ոլորտների շրջանակներում եւ Հայաստանի ու Թուրքիայի կառավարությունների հետ լրիվ համագործակցությամբ», - ասված է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG