Մատչելիության հղումներ

Էրդողանը կրկին կապում է հայ - թուրքական կարգավորումը Ղարաբաղի հետ


Քանի դեռ Հայաստանը դուրս չի բերել զորքերը «իր օկուպացրած ադրբեջանական տարածքից», Թուրքիան չի կարող դրական դիրքորոշում ունենալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման հարցում: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության վկայությամբ` կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը ասել է, թե նախօրեին ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները կներկայացվեն թուրքական խորհրդարանին, սակայն միաժամանակ զգուշացրել է հնարավոր խնդիրների մասին:

«Մենք խորհրդարան կներկայացնենք մեր արտգործնախարարների ստորագրած արձանագրությունները, սակայն մեր պատգամավորները դրանք վավերացնելու համար, անկասկած, հարց կբարձրացնեն հայ - ադրբեջանական խնդրի մասին», - նշել է Թուրքիայի վարչապետը:

«Եթե Ադրբեջանը եւ Հայաստանը սկսեն որոնել իրենց խնդիրների լուծումը, այստեղ [Թուրքիայում] հանրային կարծիքը ավելի բարձր կգնահատի թուրք - հայկական հարաբերությունների կարգավորումը: Եվ դա կդյուրացնի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացումը», - վստահեցրել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG