Մատչելիության հղումներ

Էրդողանը կրկին շեշտում է, որ Թուրքիան չի ներգրավվի «Ադրբեջանին վնասող գործընթացներում»


«Թուրքիան երբեք չի ձեռնարկի քայլեր կամ չի ներգրավվի որեւէ գործընթացում, որը կվնասի Ադրբեջանի շահերին», - ըստ «Անադոլու» գործակալության, երեկ ուշ երեկոյան հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։

«Արձանագրությունների ստորագրմանը ներկա կլինեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրների արտգործնախարարները, եւ ես հույս ունեմ, որ դա դրական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա», - հայտարարել է Էրդողանը։

Ընդգծելով, թե Թուրքիան մշտապես դրական վերաբերմունք է ունեցել Հայաստանի հանդեպ՝ Էրդողանը որպես օրինակ բերել է Երեւանի եւ Ստամբուլի միջեւ օդային հաղորդակցությունը, Աղթամարի հայկական եկեղեցու վերանորոգումը եւ Թուրքիայում աշխատանք գտած հազարավոր հայաստանցիների գոյությունը։

«Գործընթացին նպաստեց նաեւ նախագահ Աբդուլա Գյուլի որոշումը, ով Երեւան` երկու երկրների ազգային հավաքականների խաղը դիտելու գնաց առանց նախապայմաններ նշելու», - հայտարարել է Էրդողանը եւ ընդգծել. - «Այդ իսկ պատճառով մեզ համար անընդունելի է, երբ մեր առջեւ դրվում են նախապայմաններ»։

Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG