Մատչելիության հղումներ

logo-print

Տիգրան Դավթյան. «Հայ - թուրքական սահմանի բացումը մոտ ապագայում կբարելավի աղետի գոտու վիճակը»


Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի համոզմամբ` հայ -թուրքական սահմանի բացմամբ մոտ ապագայում զգալիորեն կբարելավվի աղետի գոտու վիճակը:

«Առաջիկայում սպասվելիք սահմանի հնարավոր բացումը, որի արդյունքում Գյումրին կդառնա լուրջ տրանսպորտային լոգիստիկ կենտրոն, ազատ տնտեսական գոտի, նաեւ այստեղ տարվող ենթակառուցվածքների բարելավման եւ բնակարանաշինության աշխատանքները էականորեն կփոխեն իրավիճակը աղետի գոտում», - ուրբաթ օրը ասաց նախարարը:

Տիգրան Դավթյանի խոսքերով` կառավարությունը աղետի գոտին համարում է գերակայություն, եւ ապագայում շատ լուրջ միջոցներ կուղղվեն այնտեղ: Նախարարի կարծիքով, դրան մեծապես կնպաստեն նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները:

Դավթյանը հայտնեց, որ Ասիական զարգացման բանկի տրամադրած միջոցներով շուտով կսկսվի Երեւան - Աշտարակ - Գյումրի ճանապարհի վերակառուցումը, նաեւ` որ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկից մոտ 20 միլիարդ դրամը (շուրջ 55 միլիոն դոլար) արդեն տրամադրվել է աղետի գոտու շինարարական աշխատանքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG