Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը սկսում է եվրոպական շրջագայությունը


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այսօր սկսում է հնգօրյա եվրոպական շրջագայությունը, որը կավարտվի Ռուսաստանում:

Վաղը Հիլարի Քլինթոնը կլինի Շվեցարիայում, ապա կայցելի Մեծ Բրիտանիա, Իռլանդիա եւ շրջագայության վերջում կժամանի Ռուսաստան, որտեղ Մոսկվայից բացի կլինի նաեւ Կազանում:

Ինչպես սպասվում է, Մոսկվայում ԱՄՆ-ի պետքարտուղարը բանակցություններ կանցկացնի սպառազինությունների կրճատման, ռուս - վրացական հարաբերությունների, ինչպես նաեւ մարդու իրավունքներին առնչվող հարցերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG