Մատչելիության հղումներ

logo-print

Քիշնեւում սկսվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը


Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում այսօր բացված ԱՊՀ-ի երկրների ղեկավարների համաժողովի շրջանակներում եռակողմ հանդիպում են անցկացնում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, որը, հաղորդումների համաձայն, նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին: Հանդիպումն ընթանում է փակ դռների հետեւում:

Ինչպես լրագրողներին փոխանցել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, «Լեռնային Ղարաբաղի հարցում կա հետեւողական առաջընթաց, իսկ յուրաքանչյուր հանդիպում երկու կողմերի տեսակետները է'լ ավելի է մոտեցնում»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Նատալյա Տիմակովան ասել է, թե «Կրեմլը այս հանդիպումից բեկում չի ակնկալում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG